Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Կենսաթոշակային համակարգի ներդրման արդյունքում առաջ եկած խնդիրների քննարկում

Կենսաթոշակային համակարգի ներդրման արդյունքում առաջ եկած խնդիրների քննարկում
28.02.2014 | 19:20

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքը, որի նկատմամբ քաղաքացիների ստվար հատվածի դժգոհությունների արդյունքում նոր օրենքը ներկայացվեց ՀՀ սահմանադրական դատարանի քննությանը: Օրենքի կիրառման վերաբերյալ օբյեկտիվ դժգոհություններ են հայտնում նաև տնտեսվարողները, քանի որ թե´ քաղաքացիների և թե´ գործատուների համար չկար բավարար ժամանակահատված, և արդյունավետ չէին իրազեկման միջոցառումները: Այս և այլ փաստարկների արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ ժամանակավորապես կասեցվեցին օրենքի այն հոդվածները, որոնք նախատեսում են որևէ պատասխանատվություն հաշվարկված կենսաթոշակային գումարները կենսաթոշակային հաշվին չփոխանցելու համար:
Նման մոտեցումն ավելի մեծ խառնաշփոթի պատճառ դարձավ: Այս պարագայում գործատուները պարտադրված են հաշվարկել աշխատակցի համար կուտակային կենսաթոշակ և վերջինիս վերաբերյալ հաշվարկ ներկայացնել ՀՀ ԿԱ ՊԵԿ՝ համաձայն Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին ՀՀ օրենքի: Միևնույն ժամանակ, թե´ քաղաքացիները, թե´ գործատուները նման օրենքի կիրառումը ՀՀ-ում օրինաչափ չեն համարում, ուստի նաև հրաժարվում են մինչև ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը որևէ կենսաթոշակային հատկացում իրականացնել:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ՏՏ ոլորտի բազում ընկերություններից պարբերաբար գրություններ է ստանում ընկերություններում ստեղծված անորոշության, ՏՏ ոլորտի աշխատակիցների շրջանում տիրող դժգոհությունների վերաբերյալ: Հաշվի առնելով ընկերությունների առաջարկները՝ ԻՏՁՄ կողմից որոշվեց ոլորտի ընկերությունների հետ մարտի 4-ին կազմակերպել կենսաթոշակային համակարգի ներդրման արդյունքում առաջ եկած խնդիրների վերաբերյալ քննարկում:

Դիտվել է՝ 1168

Մեկնաբանություններ